ՏԵՍՈՂԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԻՉ

Միջավայրից ստացվող տեղեկատվության 70-90%ը մարդը ստանում է տեսողության միջոցով: Աչքը տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինն է: Այնկազմված է օժանդակ հարմարանքներից (հոնքեր, կոպեր, թարթիչներ, շաղկապենի, արցունքագեղձ, ակնագնդի մկաններ) և ակնագնդից (սպիտակուցաթաղանթ, անոթաթաղանթ, ցանցաթաղանթ):

15 cards   |   Total Attempts: 188
  

Cards In This Set

Front Back
Question 1
Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվող անցք, որը կարգավորում է աչքի մեջ ընկնող լույսի քանակը
Բիբ
Question 2
Ակնագնդի արտաքին պաշտպանական թաղանթը
սպիտակուցաթաղանթ
Question 3
Անոթաթաղանթի առջևի մասը, որում առկա գունանյութը պայմանավորում է աչքի գույնը
ծիածանաթաղանթ
Question 4
Բբի ետևում գտնվող երկուռուցիկ ոսպնյակ
ակնաբյուրեղ
Question 5
Ակնաբյուրեղի և ցանցաթաղանթի միջև ընկած տարածություն, որը լցված է դոնդողանման նյութով
ապակենման մարմին
Question 6
Ակնագնդի ներքին թաղանթ, որում կան երկու տիպի լուսընկալիչներ
ցանցաթաղանթ
Question 7
Ցանցաթաղանթում ուղիղ բբի դիմաց գտնվող սրվակիկների կույտ
դեղին բիծ
Question 8
Գրգռվում են թույլ լույսով, գույները չեն ընկալում
ցուպիկներ
Question 9
Ցանցաթաղանթից տեսողական նյարդի դուրս գալու տեղը, որտեղ չկան լուսընկալիչ բջիջներ
կույր բիծ
Question 10
Գրգռվում են պայծառ լույսով և ընկալում են գույները
սրվակիկներ
Question 11
Ակնագնդին արյուն մատակարարող թաղանթ
Աոթաթաղանթ
Question 12
ծածկում է կոպը ներսից և ակնագնդի մի մասը արտաքինից
շաղկապենի
Question 13
Արտազատուկը տաքացնում, խոնավացնում, մանրէազերծում և փոշեզերծում է ակնագնդի մակերևույթը և արտասվաքթային ծորանով լցվում քթի խոռոչ
արցունքագեղձ
Question 14
Աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից
հոնքեր, կոպեր, թարթիչներ
Question 15
Նպաստում է հայացքի ուղղության փոփոխությանը
ակնագնդի մկաններ